Մատչելիության հղումներ

Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից


Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից, հայտարարել է ինքը ֆեյսբուքյան էջում:

Պատճառը, ըստ նրա, անձնական է:

Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ համայնքը ղեկավարում է 2018-ից:

Ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել:

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG