Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:
Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:
Արցախի վերջին նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:
Երկու օր առաջ նա մի քանի ժամ Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:
Սամվել Շահրամանյանին մի քանի այլ վարույթով էլ են կանչել հարցաքննության: