Ռուսաստանը թևավոր հրթիռներով և «Շահեդ» անօդաչու սարքերով կրկին հարվածում է Ուկրաինայի տարածքին, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներից Սարատովի մարզի Էնգելսի շրջանից։
Կիևի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Դոնեցկի, Նիկոլաևի, Ժիտոմիրի, Վիննիցայի և Չեռնիգովի մարզերում գիշերվա տարբեր ժամերի անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք է հայտարարվել։
Առավոտյան ռազմական վարչությունից հայտնել են, որ Կիևի շրջանի Օբուխովսկի թաղամասում հակառակորդի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել, իսկ Ֆաստովսկի թաղամասում առանձնատներ են վնասվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին՝ պնդելով, թե 19 ԱԹՍ է խոցվել, մեծ մասը Բրյանսկի շրջանում։