Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին Մայամիում սպասվում է ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչների հանդիպում


Ջարեդ Քուշներ, Սթիվ Ուիթքոֆ և Կիրիլ Դմիտրիև, Մոսկվա, 2-ը դեկտեմբերի, 2025թ.
Ջարեդ Քուշներ, Սթիվ Ուիթքոֆ և Կիրիլ Դմիտրիև, Մոսկվա, 2-ը դեկտեմբերի, 2025թ.

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հանդիպել ամերիկացի դիվանագետների հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու հնարավոր ուղիները քննարկելու։

Ամերիկյան Politico-ն և Axios-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ ռուսական պատվիրակությունն այս շաբաթավերջին Մայամիում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ ռուսական կողմից պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները:

Բանակցություններից առաջ՝ այսօր, Ուկրաինայի նախագահը կրկնել է, որ ռուսները պահանջում են Կիևից հանձնել Դոնբասը, սակայն Ուկրաինան համաձայն չէ դրան։

«Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջում», - ասել է Վլադիմիր Զելենսկին, հավելելով, որ առաջիկա օրերին ԱՄՆ են մեկնելու նաև ուկրաինացի դիվանագետները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG