Մատչելիության հղումներ

Սև ծովում մազութի արտահոսքի պատճառով դաշնային արտակարգ դրություն է սահմանվել


Տանկերը Կերչի նեղուցում, 15-ը դեկտեմբերի, 2024թ․
Տանկերը Կերչի նեղուցում, 15-ը դեկտեմբերի, 2024թ․

Սև ծովում մազութի արտահոսքի պատճառով դաշնային արտակարգ դրություն է սահմանվել, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ես առաջարկում եմ Կերչի նեղուցում տանկերի կործանման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- հայտարարել է ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը։

Թե մասնավորապես որ տարածքի վրա է գործելու արտակարգ ռեժիմը, չի հստակեցվում։

Ավելի վաղ նման ռեժիմ մտցնելու մասին հայտարարել էր բռնակցված Ղրիմի «ղեկավար» Սերգեյ Ակսենովը։

Դեկտեմբերի 25-ին Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էր տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարել։

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում վթարի են ենթարկվել "Волгонефть-239" և "Волгонефть-212" նավերը, որոնք տեղափոխում էին մոտ ինը տոննա մազութ։ Վթարի հետևանքով մազութի արտահոսք է տեղի ունեցել։ Սև ծովի ափի մոտ 70 կիլոմետրն աղտոտված է նավթամթերքով։ Կրասնոդարի երկրամասում կամավորները 19 սատկած դելֆին և 210 սատկած թռչուն են հայտնաբերել։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես տանկերի կործանման պատճառ նշել էր եղանակային բարդ պայմանները՝ սաստիկ քամիներն և մինչև յոթ բալ ծովի ալիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG