Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ Մոսկվան ու Երևանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման թեմաներով:

Սերգեյ Լավրովի նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր՝ 2022թ. հունիսին, իսկ Միրզոյանի հետ հանդիպել էր հունվարին Մոսկվայում: Հենց այդ այցից հետո Սերգեյ Լավրովն էր հայտնել, որ Միրզոյանն իրեն Երևան է հրավիրել:

Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ ՀԱՊԿ-ը, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Բայց վերջին շրջանում կողմերի հռետորաբանությունը փոխվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG