Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանը


Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանը Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միջազգային ճանաչումն է որպես ռուսական, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում։

«Կիևի բոլոր պարտավորությունները պետք է իրավականորեն ամրագրվեն, ունենան կիրառման մեխանիզմներ և լինեն անժամկետ», - պնդել է Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ օրակարգում է նաև «Ուկրաինայի դելիմիտարիզացիան և դենացիստիֆիկացիան, պատժամիջոցների վերացումը, դատական հայցերի և ձերբակալության օրդերների չեղարկումը, ինչպես նաև Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների վերադարձը»։

Ղրիմն ու Սևաստոլպոլը Ռուսաստանը բռնակցել և իր տարածքի մաս է հայտարարել 2014 թվականին, միաժամանակ վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ հատվածների, այդ թվում՝ շրջանային կենտրոնների նկատմամբ։

2022 թվականին լայնածավալ ներխուժումից հետո Մոսկվան օկուպացրել է գրեթե ամբողջ Լուգանսկի մարզը, Դոնեցկի մարզի մեծ մասը, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, բայց դեռևս չի վերահսկում վերջին երկու մարզերի շրջկենտրոնները։ Չնայած այդ հանգամանքին՝ Ռուսաստանի Դաշնությունը չորս ուկրաինական շրջանները՝ վարչական սահմաններով, ներառել է իր Սահմանադրության մեջ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG