Մատչելիության հղումներ

Սերբիայում ուսանողները ցույց են անցկացրել հանրային հեռարձակողների շենքերի առջև


Սերբիայում ուսանողները ապրիլի 14-ի ուշ երեկոյան ցույցեր են կազմակերպել Բելգրադում և Նովի Սադում հանրային հեռարձակողների շենքերի առջև:

Ուսանողները ազգային հեռարձակողներին՝ Սերբիայի ռադիոհեռուստատեսությանը (RTS) Բելգրադում և Վոյվոդինայի ռադիոհեռուստատեսությանը (RTV) Նովի Սադում, մեղադրում են իրենց շարժումն ու բողոքի ակցիաներն անտեսելու մեջ:

«Հանրային հեռարձակողն աշխատում է բոլորիս դեմ»,- գրել են ուսանողները Instagram-ում։

Բելգրադում ոստիկաններ են տեղակայվել, սակայն միջադեպեր չեն գրանցվել։

Դժգոհություններ են հնչել, քանի որ հեռարձակողները չեն կարողացել լուսաբանել տասնյակ սերբ հեծանվորդների, ովքեր այս ամսվա սկզբին մոտ 1300 կիլոմետր անցել են մինչև Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարան՝ ուշադրություն հրավիրելու իրենց երկրի շարունակվող հակակոռուպցիոն արշավի վրա:

Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Նովի Սադում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Մահացու փլուզումը Սերբիայում համազգային ցույցեր առաջացրեց այն մարդկանց կողմից, ովքեր մեղադրում էին կառավարությանը կոռուպցիայի և վատ վերահսկողության մեջ:

Սերբիայում ամիսներ ընթացող հակակառավարական ցույցերից երեք ամիս անց հրաժարական տվեց վարչապետ Միլոշ Վուչևիչը։

Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը ապրիլի 15-ին խորհրդարանի արտահերթ նիստ է նշանակել, որին նախատեսվում է նոր կառավարության անդամների ընտրությունը, ասվում է վեհաժողովի կայքում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG