Մատչելիության հղումներ

Սերբիայի վարչապետը հրաժարական տվեց


Սերբիայում շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական տվեց։

Երկրով մեկ զանգվածային ցույցեր են սկսվել Նովի Սադի երկաթուղային կայարանում 15 մարդու մահվան պատճառ դարձած բետոնե հովանոցի փլուզումից հետո։ Ի սկզբանե ցուցարարները, որոնց մեծ մասը ուսանողներ են, պահանջում էին ողբերգության թափանցիկ հետաքննություն, որը վերաձևակերպվեց քաղաքական պահանջների, այդ թվում՝ անցումային կառավարության ստեղծում, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որ ավելի վաղ ցուցարարներին մեղադրում էր երկիրն ապակայունացնել ցանկացող «օտարերկրյա ուժերի» հետ համագործակցության մեջ, երեկ երկխոսության կոչ էր անում և խոստանում մեղմել իրավական գործողությունները ցույցերի ձերբակալված մասնակիցների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG