Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը քննադատում է Թուրքիային Կոսովոյին զինամթերք վաճառելու համար


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խիստ քննադատել է Թուրքիային Կոսովոյին զինամթերք վաճառելու համար։ Մասնավորապես, այս շաբաթ Կոսովո հասավ թուրքական հարվածային անօդաչուների խմբաքանակը։ Պրիշտինան հայտնում է հազարավոր անօդաչուների մասին՝ կոնկրետ քանակը չհստակեցնելով։

Վուչիչի պնդմամբ`այդ քայլերով Անկարան խախտում է միջազգային իրավունքն ու ապակայունացնում իրավիճակը Բալկանյան թերակղզում:

«Հիմա ամբողջությամբ պարզ է՝ Թուրքիան Արևմտյան Բալկաններում կայունություն չի ուզում ու Օսմանյան կայսրության վերածննդի մասին է մտածում։ Սերբիան փոքր երկիր է, սակայն մենք հասկացանք ուղերձը»,- գրել է Սերբիայի նախագահն X-ի իր էջում։

Անկարան առայժմ Վուչիչի հայտարարությանը չի արձագանքել։ 2024-ի հունվարին Թուրքիայի ու Կոսովոյի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել՝ ընդլայնելով ռազմական համագործակցությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG