Մատչելիության հղումներ

Սենատը հաստատել է Քենեդի կրտսերին ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում


Ռոբերտ Քենեդի կրտսերը, արխիվ
Ռոբերտ Քենեդի կրտսերը, արխիվ

ԱՄՆ Սենատը հաստատել է Ռոբերտ Քենեդի կրտսերին առողջապահության նախարարի պաշտոնում։

Նրա օգտին են քվեարկել 52-ը, դեմ՝ 48 սենատոր։ Նշվում է, որ նրա թեկնածությունը վիճահարույց է եղել․ մի շարք ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը Covid-19-ի համաճարակի ժամանակ դեմ էր պատվաստումներին։

Ռոբերտ Քենեդի կրտսերը 71 տարեկան է, մինչև 2023-ն անդամակցել է Դեմոկրատական կուսակցությանը։ 2023-ին ԱՄՆ նախագահի անկախ թեկնածուն ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG