Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների:
ՍԱՏՄ-ից հայտում են, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել:
Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել:
Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են:
Հայկական կողմը նախորդ շաբաթ մեծ շուքով ընդունել էր Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական հազար տոննա ցորենը ու որակել սա խաղաղության արտացոլումը գետնի վրա: Մի քանի օր անց, սակայն, հաղորդվել էր, որ ղազախական ցորենը 4-րդ կարգի է, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։