Սաուդյան Արաբիան ողջունել է հաջորդ շաբաթ Էր-Ռիյադում նախատեսված ԱՄՆ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի անել հնարավորն՝ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը հայտնել էին, որ մարտի 11-ին Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները կհանդիպեն Էր-Ռիյադում՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարի հաստատման ջանքերը։
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։