«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Վերաքննիչ դատարանը պաշտպանների բողոքը քննել ու որոշել է՝ անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը:
Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսից, դրանից ժամեր առաջ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանող հայտարարություն էր արել: Ոստիկանները շրջափակել ու խուզարկել էին նրա առանձնատունը:
Կալանավորման ընթացքում Կարապետյանի՝ իշխանություն զավթելուն ուղղված կոչի մեղադրանքը լրացվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, հարկերը չվճարելու ու խարդախություն կազմակերպելու հոդվածներով:
Ռոբերտ Ամստերդամը, որ աշխարհի տարբեր երկրներում միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվում, Կարապետյանի ձերբակալությունը համարում է քաղաքական վրեժխնդրություն, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին: