Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով հասան ԱԱԾ շենքի մոտ


Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները Ազատության հրապարակից քայլերթով հասան Ազգային անվտանգության շենքի առջև, ուր արդեն 4 ամիս ՝ գտնվում է կալանավորված Կարապետյանը:

Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սամվել Կարապետյանին: ԱԱԾ շենքի առջև մեծ թվով ոստիկաններ են:

Այստեղ հայտարարվեց, որ «Մեր ձևով» շարժումը առաջիկայում նախատեսում է ուխտագնացություն դեպի Էջմիածին, ինչպես շարժման անդամները նշեցին՝ «այդպիսով ցույց կտան որ եկեղեցին միայնակ չէ»:

Օրեր առաջ Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս որոշումը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը երկու օր ձգված քննության արդյունքում։ Դատարանն, ըստ էության, մասնակի բավարարեց երկու ամսվա կալանք պահանջող Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Կարապետյանի աջակիցներին ու լրագրողներին փաստաբան Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ չնայած դատարանն ազատ չարձակեց Կարապետյանին, բայց կարևոր շեշտադրում արեց. այն է՝ Կարապետյանին վերագրվող հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը. սա նշանակում է, որ դատավորն այս երկու տնտեսական հոդվածներով մեղադրանքը հաստատելու անգամ կասկածներ չի հայտնաբերել:

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG