Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյան, արխիվ
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյան, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

70-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:

Մեղադրանքն առնչվում է Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցի հարակից հողամասերի օտարմանը, որի շրջանակներում տնային կալանքի տակ է նախկին քաղաքապետի որդին՝ գործարար Խաչատուր Բալասանյանը: Նա, ըստ իրավապահների, կիրառված կոռուպցիոն մեխանզիմների շնորհիվ դարձել է հոր օտարած հողատարածքների վերջնական գնորդը:

Բալասնայանների ընտանիքի շահերի պաշտպան Տիգրան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր վստահորդները մեղադրանքները չեն ընդունում:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանայնի նկատմամբ հետախուզում հայտարարելուն, ապա պաշտպանը նշեց, որ վերջինս արտերկրում է բուժման նպատակով, և երբ առողջական վիճակը թույլ տա, կվերադառնա ու կներկայանա նախաքննական մարմին: Բալասանյանը, ըստ Գրիգորյանի, թաքնվելու պատճառ չունի։

Սամվել Բալասանյանն անցած տարեվերջից Միացյալ Նահանգներում է, որդին ձերբակալվել էր հոր մոտ մեկնելու ճանապահին՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Հենց այս քրեական գործից հետո Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG