Մատչելիության հղումներ

Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան


Միացյալ Նահանգների ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը այցելում է Հայաստան, հայտնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը:

Ըստ հաղորդագրության՝ Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։

Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաև Սամանթա Փաուերի հանդիպումը տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակն ապրիլին հայտնել էր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

1992 թվականից ի վեր՝ Միացյալ Նահանգները մոտ 3.3 միլիարդ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG