Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի նստավայրում հանդիպումներ է ունենում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և ոչ կառավարական հատվածի ղեկավարների հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան հանդիպումը «շատ կարևոր» է որակել, հավելել, որ շարունակվում են ինտենսիվ խորհրդակցությունները։

«Հուսով եմ, որ լիակատար միասնություն կլինի արևմտամետ ընդդիմադիր ճակատում», - ասել է նա:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նախագահի հետ հանդիպումից հետո ասել է, որ կողմերը մտքեր են փոխանակել, և գլխավորն այն է, որ հիմնական հարցերի շուրջ կա համաձայնություն։

«Ժողովուրդը հաղթեց այս ընտրություններում։ Ելնելով դրանից՝ մեր դիրքերն ամուր են»,- ասել է Գիորգի Վաշաձեն՝ նշելով, որ առաջիկա կոնկրետ քայլերի մասին հանրությանը կտեղեկացվի։

Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների հետ հանդիպումներից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի հանդիպումները ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ։ Օրվա վերջում նախատեսված է նաև նրա մամուլի ասուլիսը։

  • Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 54.27 տոկոսը։ Խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
  • Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել։ Այսօր իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև միջազգային դիտորդները՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG