Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սա վերջին երեք ամսում սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի 25-ին 19-ամյա ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի՝ իրեն ամրակցված զենքից: