Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցությունը 360 հազար դոլար է վճարել ամերիկացի լոբբիստներին


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը 360 հազար դոլար է վճարել Վաշինգտոնում գործող Nelson Mullins Riley & Scarborough լոբբիստական կազմակերպությանը՝ Միացյալ Նահանգներում Սաակաշվիլիի կուսակցության «դիվանագիտական գործունեությանն աջակցելու նպատակով»։ Այս տվյալները հրապարակվել են օտարերկրյա գործակալների ամերիկյան ռեեստրում։

Վրաստանի իշխանամետ մամուլի տեղեկություններով Nelson Mullins Riley & Scarborough ընկերությունը սերտ կապեր ունի Հարավային Կարոլինայից ընտրված կոնգրեսական Ջո Ուիլսոնի հետ։ Նա այն կոնգրեսականն է, որը վերջին ամիսներին ակտիվորեն կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG