ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է՝ ռազմական դաշինքը հաստատել է, որ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:
Այսօր ելույթ ունենալով Բրյուսելում՝ Ռյուտեն Մոսկվայի այդ քայլը որակել է «զգալի էսկալացիա» և պնդել՝ նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին, որն Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն ավելի քան 600 հազար զինվոր է կորցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ