Ռուսաստանի Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի արտադրական ձեռնարկությունում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, տուժել են 134-ը, հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը, ուրբաթ առավոտյան Շիլովսկի շրջանի ձեռնարկությունում տեղի էր ունեցել հրդեհ արտադրական հատվածում։ Մալկովը նշել էր, որ տուժել է ավելի քան 100 մարդ, զոհվել՝ 5-ը։
Ռյազանի մարզի ՔԿ քննչական վարչությունը հայտնել էր քրեական գործի հարուցման մասին՝ ՌԴ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան)։
Նշվում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։