Մատչելիության հղումներ

Ռյաբկով. Թրամփի վերադարձը հնարավորությունների փոքր պատուհան է բացել ռուս-ամերիկյան հարաբերություններում


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հնարավորությունների փոքր պատուհան է բացել ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։

Բարձրաստիճան ռուս դիվանագետը միաժամանակ կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն առաջիկա հինգ տարիներին անկանխատեսելի են:

«Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակաշրջանը կուղեկցվի ոչ միայն զգալի թվով մարտահրավերներով, այլև փոփոխության աճող տեմպերով և բարձր անկանխատեսելիությամբ ու թույլ կանխատեսելիությամբ՝ այդ թվում միջազգային հարաբերություններում լայն իմաստով և ավելի կոնկրետ Վաշինգտոնի հետ մեր երկխոսության հարթակում», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնեց հունվարի 20-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը շնորհավորել է նրան այդ կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG