Մատչելիության հղումներ

Խերսոնը կրկին ենթարկվել է հարձակման, կա առնվազն երկու զոհ


Ուկրաինա, արխիվ
Ուկրաինա, արխիվ

Ուկրաինայի Խերսոնի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են Խերսոնի և տարածաշրջանի ավելի քան տասը այլ բնակավայրերի վրա, կան բազմաթիվ ավերածություններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ ավելի վաղ պնդել էր, որ դաշնության հարավն ու բռնակցված Ղրիմը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։

Ռուսաստանը շարունակում է հարվածները Ուկրաինայի, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել է, թե Ռուսաստանն առաջիկայում կուժեղացնի իր հարձակումը, և որ վերջին օրերին Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի ռազմական ակտիվությունը ավելի լայն հարձակման «առաջին ալիքն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG