Ուկրաինական թաղամասերը՝ ռուսական հարվածներից հետո
Տեղական իշխանությունները հայտնել են կենտրոնական Ուկրաինայում գտնվող Խմելնիցկի քաղաքի բնակելի թաղամասերից մեկին Ռուսաստանի հրթիռակոծությունների հետևանքով մեկ զոհի ու մի քանի վիրավորի մասին: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները եղել են դեպքի վայրում և ֆիքսել հարվածի հետևանքները։
1
Փրկարարներն աշխատում են Ուկրաինայի արևմուտքում գտնվող Խմելնիցկի քաղաքին մարտի 21-ի ռուսական հրթիռային հարվածի վայրում։ Տեղական իշխանությունները հաղորդել են մեկ զոհի ու մի քանի վիրավորի մասին:
2
Խմելնիցկիին հրթիռային հարվածը համընկել է Ուկրաինայի տարածքով մեկ էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակման հետ։
3
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է 150 ԱԹՍ և հրթիռ, և կրկին կոչ է արել Ուկրաինայի դաշնակիցներին արագացնել կրիտիկական անհրաժեշտ ռազմամթերքի և զինատեսակների մատակարարումները։
4
Մի մարդ քայլում է հրթիռային հարվածի ժամանակ տուժած բնակելի հատվածի մոտ՝ ավերածությունների միջով: