Մատչելիության հղումներ

Խարկովի հիպերմարկետին ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է 12-ի


Ուկրաինական Խարկովում շինարարական հիպերմարկետում ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է 12-ի, տուժել է 43 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։

Բացի այդ, նախօրեին Խարկովի կենտրոնում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է ևս 25 մարդ։

Մայիսի 25-ի ցերեկը ռուսական ուժերը հարվածել են Խարկովի «Էպիցենտր» հիպերմարկետին։ Այդ պահին այնտեղ 200 մարդ է գտնվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական ուժերի այդ ավիահարվածի մասին ասել է, թե դա ռուսական խելահեղության դրսևորում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG