Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն բացել


ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասին, արխիվ
ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսոթյուն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը, Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ իր խոսքում օգտագործելով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։

«Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին», - նշել է Կարասինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG