ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ, ինչը նրանց սպառնում է լուրջ հետևանքներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նրանց ուշադրությունը հրավիրել է, իր խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և հատկապես ԱՄՆ-ի կողմից իրավիճակի սրման վրա և ընդգծել, որ այդ երկրներն «իրենք են մտադիր շարունակել պատերազմը Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պատերազմ բառացի և փոխաբերական իմաստով»։
«Այս ամենն, իհարկե, անխուսափելիորեն կունենա հետևանքներ, սա ի վերջո մեծ վնաս կհասցնի այն երկրներին, որոնք բռնել են լարվածության սրման ուղին», - ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից, մասնավորապես` Միացյալ Նահանգներից և եվրոպական այլ մայրաքաղաքներից, վերջին օրերին և շաբաթներին հնչում են բազմաթիվ ռազմատենչ հայտարարություններ: