Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել , թե այսօր Վրաստանում հաղթել է Ռուսաստանը, քանի որ Վրաստանն ընտրել է Ռուսաստանի հետ բարեկամությունը, այլ ոչ թե ճանապարհը դեպի Եվրամիություն:
Մի շարք սկանդինավյան լրատվամիջոցների հետ զրույցում Զելենսկին հայտարարել է. - «Պետք է խոստովանել, որ այսօր Վրաստանում հաղթել է Ռուսաստանը։ Նրանք նախ վերցրեցին Վրաստանի մի մասը, հետո փոխեցին քաղաքականությունը, փոխեցին կառավարությունը, և հիմա այնտեղ ռուսամետ իշխանություն է, պրոռուսական դիրքորոշմամբ։ Ոչ մի պատժամիջոց Պուտինի դեմ, բազմաթիվ ռուսներ Վրաստանում»։
«Ռուսաստանի հետ բարեկամությունը նրանց ընտրությունն է, ԵՄ չգնալը նրանց ընտրությունն է», - ասել է Ուկրաինայի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ