Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Սուխումի


Սուխումիի օդանավակայանը, 30-ը հունվարի, 2025թ.
Սուխումիի օդանավակայանը, 30-ը հունվարի, 2025թ.

Ռուսաստանը վերջին երեք տասնամյակում առաջին անգամ վերսկսում է ուղևորատար թռիչքները դեպի Վրաստանից անջատված Աբխազիայի մայրաքաղաք։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայից Սուխումի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել այսօր, իսկ կանոնավոր թռիչքները նախատեսվում է սկսել մայիսին:

Սուխումիի օդանավակայանը չէր գործում 1990-ականների պատերազմից ի վեր, որի արդյունքում Թբիլիսին կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի նկատմամբ։

Վրաստանի կառավարությունն առայժմ չի մեկնաբանել դեպի Սուխումիի օդանավակայան թռիչքների վերսկսումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG