Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտնում է ուկրաինական 22 ԱԹՍ ոչնչացնելու մասին


ԱԹՍ, արխիվային լուսանկար
ԱԹՍ, արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, կամ չեզոքացրել։

Դրոններից 15-ը ոչնչացվել են սահմանամերձ Բրյանսկի մարզում, 6-ը՝ Ղրիմում, մյուսները Կուրսկում, Լիպեցկում։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել։ Նրանք գտնվել են ավտոմեքենայում և ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG