Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի կալանավորման մասին: Հաղորդվում է, որ գեներալ-մայոր Վալերի Մումինջանովը կասկածվում է 20 միլիոն ռուբլի (224 հազար դոլար) կաշառք ստանալու մեջ:
Մումինջանովը, որ պատասխանատու էր ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման համար, ըստ քննիչների, ռազմական գերատեսչության անունից օգնել է մի շարք ընկերությունների պայմանագրեր ձեռք բերել։
Վերջին ամիսների ՌԴ պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել՝ յուրացման, կաշառակերության, մեքենայությունների մեղադրանքներով։