Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը՝ 34 տոկոսը հավանություն է տալիս միջուկային զենքով Ուկրաինային հարվածելու գործողությանը։ «Լևադա-կենտրոնի» հարցումների համաձայն՝ հարցվածների 10 տոկոսը միանշանակ պաշտպանում է պատերազմում միջուկային զենք օգտագործելու հավանականությունը, ևս 24 տոկոսը դա համարում է «ավելի շուտ նպատակահարմար»։
Համեմատության մեջ նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործելու կողմնակիցների թիվը 5 տոկսով աճել է։
Նախկինի պես մեծամասնությունը՝ 52 տոկոսը դեմ է միջուկային զենքի կիրառմանը։