Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարված է հասցրել Ուկրաինային


Տերնոպոլի շրջան, արխիվ
Տերնոպոլի շրջան, արխիվ

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ռուս զինվորականներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, հրդեհ է բռնկվել Տերնոպոլի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում։

Տերնոպոլի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Նեգոդան հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Կրակը մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի տարածքում 136 ԱԹՍ է արձանագրվել։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG