Ռուսական մի շարք աղբյուրներ հաղորդում են Բելգորոդի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակման մասին։ Մի շարք իշխանամետ Տելեգրամ ալիքների տեղեկություններով՝ շուրջ 500 ուկրաինացի զինվորականներ 8 զրահամեքենաների աջակցությամբ հարձակում են ձեռնարկել սահմանամերձ Նեխոտեևկա բնակավայրի և «Շեբեկինո» սահմանային անցակետի ուղղությամբ։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն անուղղակիորեն հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ «իրավիճակը ծանր է, բայց՝ վերահսկելի»։
Ուկրաինական կողմը Բելգորոդի ուղղությամբ հարձակման մասին տեղեկությունները չի մեկնաբանում, անկախ աղբյուրները սահմանային մարտերի մասին տեղեկություններն առայժմ չեն հաստատում։