Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Բաքուն Կիևին 40 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին երրորդ տարին դիմադրող Ուկրաինային 40 միլիոն դոլարի աջակցություն են հատկացրել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի վերակառուցման հարցով միջազգային համաժողովում ելույթ ունենալով շեշտել է՝ Բաքվի հատկացրած գումարներն ուղղվել են բացառապես հումանիտար կարիքներին։

Բայրամովը նաև վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն Ադրբեջանի աջակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG