Մատչելիության հղումներ

Ռուսները նոր հարձակման են պատրաստվում. Զելենսկի


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին պնդում է՝ Մոսկվան ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի։

«Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը պատերազմի ավարտին չի պատրաստվում։ Հակառակը՝ նրանց տեղաշարժերը վկայում են, որ ռուսները նոր հարձակման են նախապատրաստվում»,- X-ի իր օգտահաշվում գրել է Զելենսկին՝ չհստակեցնելով, սակայն, թե ռազմաճակատի հատկապես որ հատվածում են ռուսական ուժերը պատրաստվում հարձակման անցնել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG