Ռուսական ուժերն այսօր անօդաչու թռչող սարքով հարվածել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության՝ Կիևի կենտրոնում գտնվող շենքին: Ուկրաինայի նախագահի վկայությամբ՝ հարվածի թիրախը ծառայության ղեկավար Ալեքսանդր Պոկլադի կաբինետն էր:
«Դրոնի ուղղակի թիրախն էր այդ շենքում ՈՒԱԾ ղեկավարի կաբինետը», - Տելեգրամում գրել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, թե Պոկլադն այդ պահին իր գրասենյակում չէր:
«Ես Պոկլադին հանձնարարել եմ ադեկվատ, զգալի և հնարավորինս հայելային պատասխանել ռուսաստանցիներին այդ հարվածի դիմաց, երբ ամեն ինչ նախապատրաստված կլինի», - նշել է Զելենսկին:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է, որ անօդաչուի ընկնելու հետևանքով չբնակեցված շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինը մարդ տուժել է, հայտնի չէ՝ կա՞ն արդյոք նրանց թվում ՈՒԱԾ աշխատակիցներ: