Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածել Ուկրաինային. Զելենսկի

Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին։

«Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Կիևում, մենք տեսնում ենք տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ համատեղ հարվածի նախապատրաստման նշաններ ենք տեսնում: Նշված միջին հեռահարության զենքերը կարող են օգտագործվել նման հարվածի ժամանակ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:

Այսօր հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։

Ուկրաինան հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը և հայտարարել, որ հարվածել է Ստարոբիլսկի տարածքում տեղակայված ռուսական անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումին։

XS
SM
MD
LG