Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինացի 1000 զինվորների մարմիններ, որոնցից հինգը մահացել են գերության մեջ գտնվելու ժամանակ, հաղորդում է AFP-ին:
Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է, որ Ուկրաինան դրա դիմաց վերադարձրել է 19 ռուս զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացվել է Ստամբուլում երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հայտարարել է Մոսկվայի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։