Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետաձգել է Կուրսկի մարզի յոթ շրջանում սեպտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրությունները


Հրթիռակոծության հետևանք Կուրսկում
Հրթիռակոծության հետևանք Կուրսկում

Ռուսաստանի ԿԸՀ-ն օգոստոսի 21-ին հայտարարել է, որ հետաձգել է Կուրսկի մարզի յոթ շրջանում սեպտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրությունները։

Այդ բնակավայրերի մի մասը օգոստոսի սկզբից գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։

«Ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը կվերսկսվի, երբ ապահովվի ընտրողների լիարժեք անվտանգությունը», - ասվում է ռուսաստանյան ԿԸՀ-ի հայտարարությունում։

Ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջան ներխուժելուց հետո այդ տարածքում զոհվել է 31 մարդ, ևս 143-ը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG