Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Հարավ» խմբավորման զորքերը Դոնեցկի մարզում վերահսկողության տակ են վերցրել Զորյանոյե բնակավայրը։
Իսկ ավիացիան, ԱԹՍ-ները, հրթիռներն ու հրետանին Ուկրաինայի 138 շրջաններում հարվածել են վառելիքի ենթակառուցվածքներին, օդանավակայաններին, կենդանի ուժի կուտակումներին և ռազմական տեխնիկային։
Պատերազմի պայմաններում ռազմական գերատեսչությունների հաղորդագրությունների իսկությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։