Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է, որ Կուրսկի շրջանում տարածքներ է հետ վերցրել


Ռուսական բանակի զինվորները Կուրսկի շրջանում, նոյեմբեր, 2024թ․
Ռուսական բանակի զինվորները Կուրսկի շրջանում, նոյեմբեր, 2024թ․

Ռուսաստանը հայտարարում է, որ Կուրսկի շրջանում իր զորքերը հետ են վերցրել ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք և 12 բնակավայր, փոխանցում է Reuters-ը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երեկ հայտարարել էր, որ Կուրսկում կռվող ուկրաինական զորքերը շրջապատման վտանգի տակ չեն՝ չնայած ռուսական ուժերի կողմից իրականացրած հակահարձակմանը, որում ներառված են Հյուսիսային Կորեայի զորքերը:

Գեներալ Ալեքսանդր Սիրսկին նշել էր, որ իրավիճակը վերահսկելի է, միևնույն ժամանակ ընդգծել, որ ուկրաինական ուժերը հետ են քաշվում։

Հազարավոր ուկրաինացի զինվորներ օգոստոսին գրավել էին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանի մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք:

Ավելի ուշ Կիևը պնդեց՝ դա դիտարկում է որպես սակարկման թեմա ապագա բանակցությունների համար, երբ բանակցությունների սեղանին կդրվի արևելյան Ուկրաինայի ճակատային գծից ռուսական զորքերը հեռացնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG