Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում ևս երկու գյուղի գրավման մասին


Ռուսաստանը շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայում ևս երկու գյուղի գրավման մասին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի շրջանի Շչեբրակի և Դոնեցկի շրջանի Պանտելեյմոնիվկա գյուղերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 170 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Դնեպրոպետրովսկի, Կիևի, Սումիի, Խարկովի և Խմելնիցկիի շրջաններին։

Զելենսկու խոսքով՝ չորս մարդ է զոհվել Դնեպրում, որտեղ հարվածը հասցվել է հյուրանոցային համալիրին, ևս 21-ը վիրավորվել է, այդ թվում՝ հղի կին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG