Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իր զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելքում գտնվող ևս մեկ գյուղի նկատմամբ: Հայտարարությունում նշվում է, որ ռուսական ուժերը գրավել են Դնեպրոպետրովսկի մարզի Նովոոլեքսանդրիվկա գյուղը։
Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը:
 
 
 
 
