Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը փոխանցում է, որ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:
«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում», - դիվանագիտական աղբյուրի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը։