Wildberries-ի և Ozon-ի պահեստների վրա իրականացված հարձակումների հետևանքով Ռուսաստանում գրքի ոլորտի կորուստները հասել են 6 միլիարդ ռուբլու, հայտնում է «Կոմերսանտը»: Հաղորդվում է, որ ոչնչացվել է առնվազն 15 միլիոն օրինակ գիրք։
«Էքսմո» հրատարակչության գլխավոր տնօրեն Եվգենի Կապիևը հայտնել է, որ կորուստների հաշվարկը դեռ շարունակվում է, և ոչնչացված գրքերի թիվը կարող է հասնել 20 միլիոն օրինակի։
Կորուստների ֆոնին Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը շուկայի մասնակիցների հետ քննարկում է տպագիր գրքերի նկատմամբ ԱԱՀ-ի դրույքաչափը ժամանակավորապես 10%-ից 5% նվազեցնելու հարցը, գրում է «Վեդոմոստին»։
Հոռետեսական սցենարի դեպքում Ռուսաստանում տպագիր գրքերի վաճառքը 2026 թվականի արդյունքներով կարող է լինել վերջին վեց տարվա ընթացքում գրանցված ամենացածրը։
Եթե առցանց առևտրի հարթակների պահեստների վրա հարձակումները շարունակվեն, իսկ ոլորտը լրացուցիչ աջակցության միջոցներ չստանա, ապա դրամական առումով վաճառքի ծավալը կարող է 4,4%-ով նվազել 2025 թվականի համեմատ՝ հասնելով 106 միլիարդ ռուբլու։