Կիևի և Մոսկվայի միջև ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն է տեղի ունեցել։
Ուկրաինայի՝ ռազմագերիների հարցերով զբաղվող համակարգող խորհրդի փոխանցմամբ՝ ռուսական կողմը Կիևին է փոխանցել 1000 դի։
«Ուկրաինան ռուսական կողմին է փոխանցել 31 զինծառայողի մարմին»,- հայտարարել է փոխանակումը Մոսկվայի կողմից համակարգող Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։
Մարմինների փոխանակումը տեղի է ունեցել Կարմի խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։