Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կհերթապահեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում


Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ պարեկային հերթապահություն կիրականացնեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Ճապոնական ծովում վերջերս անցկացված զորավարժություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

Օգոստոսի 1-5-ն անցկացված զորավարժությունների ընթացքում կողմերը կատարել են հրետանային կրակով վարժանքներ, մշակել են հակասուզանավային և հակաօդային պաշտպանական գործողություններ, ինչպես նաև կատարելագործել են ծովում համատեղ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը։

Խաղաղօվկիանոսյան նավատորմը նախկինում հայտարարել էր, որ զորավարժություններն ամբողջությամբ պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն որևէ երկրի դեմ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG