Մատչելիության հղումներ

Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի գազային ցանցի վրա ամենազանգվածային հարձակումը


Ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում գազային ենթակառուցվածքի է հարվածում, արխիվ
Ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում գազային ենթակառուցվածքի է հարվածում, արխիվ

Ռուսաստանն անցած գիշեր իրականացրել է Ուկրաինայի գազային ցանցի վրա իր ամենազանգվածային հարձակումը պատերազմի մեկնարկից ի վեր, հայտարարել է Ուկրաինայի պետական գազի օպերատորը։

«Նաֆտոգազ»-ը նշում է, որ Ուկրաինայի արևելքում և կենտրոնում գտնվող գազային օբյեկտների վրա արձակվել է մոտ 35 հրթիռ և 60 անօդաչու թռչող սարք, ինչը «պատերազմի սկզբից ի վեր գազի արտադրության ենթակառուցվածքների վրա ամենամեծ զանգվածային հարձակումն է»։

«Նաֆտոգազ»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկիի խոսքով՝ հարձակման հետևանքով երկրի գազի օբյեկտների «զգալի մասը վնասվել է, վնասի մի մասը կրիտիկական է»։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր մի քանի մարզերում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։

Մոսկվան չի մեկնաբանել այս տեղեկությունները, փոխարենը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի «ռազմարդյունաբերական համալիրի» վրա։

Ուկրաինան, իր հերթին, հեռահար անօդաչու թռչող սարքերով պատասխան հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։

France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ուժերում իր աղբյուրը, հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Օրենբուրգի մարզում՝ ռազմաճակատից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթավերամշակման գործարանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG